երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Երևանի քաղաքապետարանը կնքել է 45 տրոլեյբուս ձեռք բերելու պայմանագիրը, բայց գումար դեռ չի նախատեսել

Երևանի քաղաքապետարանը կնքել է 45 տրոլեյբուս ձեռք բերելու պայմանագիրը, բայց գումար դեռ չի նախատեսել

«Գնման գործընթացի շրջանակներում կնքված պայմանագրի արդյունքում Երևան համայնքի համար ձեռք են բերվել թվով 45 տրոլեյբուսները»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց գնումների վարչության պետ Վահան Պապիկյանը։

Նա ասաց, թե հաշվի առնելով, որ ֆինանսական միջոցները դեռևս նախատեսված չեն, խնդրեց ժամկետը որոշակի ժամանակագատվածով երկարաձգել։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե երբ է լրանում պայմանագրի ժամկետը։

Պապիկյանը պատասխանեց, որ հոկտեմբերին։

«Ժամանակ ունենք, պարոն Հովհաննսիյան, մեր հաջորդ առաջնահերթությւոններն այս տրոլեյբուսներն են»,-ասաց Ավինյանը։

  • Կիսվել: