կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները շրջայց են կատարել շինհրապարակներում․ արձանագրվել են առկա խնդիրները

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները շրջայց են կատարել շինհրապարակներում․ արձանագրվել են առկա խնդիրները

րևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության և քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները հերթական շրջայցն են կատարել մայրաքաղաքի շինհրապարակներում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Երևանում 300-ից ավելի շինհրապարակ կա, սակայն օդի որակի չափիչ սարքեր միայն 16-ում է տեղադրվել: Դրանց մի մասում բացակայում են փոշեպաշտպանիչ ցանցերը` այդպիսով իսկ նպաստելով քաղաքի օդի աղտոտմանը:

Առկա խնդիրներն արձանագրվել են, 30 կառուցապատող տուգանվել է:

  • Կիսվել: