երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Երեւանի և Մոսկվայի միջև հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա. Փաշինյան

Երեւանի և Մոսկվայի միջև հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա. Փաշինյան

Երեւանի և Մոսկվայի հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը նշել է Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է Ria.ru-ն։

«Մենք անընդհատ կապի մեջ ենք ձեզ հետ։ Չգիտեմ, ամեն շաբաթ կամ տասը օրը մեկ անպայման խոսում ենք հեռախոսով։ Այո, և հանդիպումները կանոնավոր են՝ չնայած համաճարակի ժամանակաշրջանին», - ասել է ՌԴ նախագահը։

«Ռուսաստանը Հարավային Կովկասում կայունության և անվտանգության կարևոր գործոն է»,- ի պատասխան ՌԴ նախագահի ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ապրիլի 19-ին Հայաստանի կառավարության ղեկավարը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա։

Դիմելով ՌԴ առաջնորդին՝ Փաշինյանը նշել է, որ իր այցը ոչ միայն գործնական, այլև խորհրդանշական նշանակություն ունի, քանի որ ապրիլին Հայաստանն ու Ռուսաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Ինչպես նշել է ՀՀ վարչապետը` այդ հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են։

«Մենք իսկապես մշտական կապի մեջ ենք, շատ հաճախ ենք հանդիպում, զրուցում ենք հեռախոսով, երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ հարուստ է՝ սկսած տնտեսությունից վերջացրած մշակույթով, կրթությունով»,- ասել է Փաշինյանը։

  • Կիսվել: