Երևանի ավագանու առաջիկա նիստին կնշանակվեն քաղաքապետի տեղակալներ
Փետրվարի 8-ին կանցկացվի Երևանի ավագանու հերթական նիստը: Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ավագանու նիստի ժամանակ կնշանակվեն Երևանի քաղաքապետի երեք տեղակալները:
Ըստ նախագծերի՝ Երևանի քաղաքապետի տեղակալների պաշտոնում առաջադրված են ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Ստեփան Մաչյանի, ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ Սուրեն Գրիգորյանի և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանի թեկնածությունները: