ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Էրդողանը հաստատել է Արցախի դեմ ագրեսիային Թուրքիայի մասնակցությունը

Էրդողանը հաստատել է Արցախի դեմ ագրեսիային Թուրքիայի մասնակցությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Արցախի դեմ ագրեսիային Թուրքիայի մասնակցությունը, տեղեկացնում է Infoteka24-ը:

Նշվում է, որ Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության երիտասարդական կազմակերպության 6-րդ համագումարի ժամանակ Էրդողանն ասել է. ՛՛Կիպրոսից մինչև Իրաք ու Սիրիա, Ղարաբաղից մինչև Լիբիա. դուք եղել եք ամենուր, որտեղ մենք օգնության ենք եկել մեր եղբայրներին: Այնտեղ, որտեղ ծածանվել է լուսնի ու աստղի պատկերով դրոշը, դուք այն բարձր ծածանել եք, թույլ չեք տվել այն իջեցնել՛՛:

Թուրքիայի նախագահն այսպիսով անձամբ հաստատել է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ մասնակցություն է ունեցել Արցախի դեմ սանձազերծված պատերազմին, մինչդեռ Բաքուն ու Անկարան, չնայած բազմաթիվ փաստերին, դա մշտապես հերքում են:

 

  • Կիսվել: