Էրդողանը ցանկանում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ «տարածաշրջանում նոր դարաշրջան սկսվի»
Հարավային Կովկասում կայունության պահպանումը Թուրքիայի առաջնահերթություններից մեկն է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՝ ելույթ է ունենալով այս տարի 15-րդ անգամ կազմակերպված դեսպանների ավանդական հանդիպմանը, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի ղեկավարը ցանկություն է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ տարածաշրջանում նոր դարաշրջան սկսվի։