կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Էրդողանից քառակողմ հանդիպման առաջարկ ստացվե՞լ է. մեկնաբանում է Փաշինյանը

Էրդողանից քառակողմ հանդիպման առաջարկ ստացվե՞լ է. մեկնաբանում է Փաշինյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ չի համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված տարբեր ձևաչափի հանդիպումներից առանձնացնել կոնկրետ մեկը։ Այսօր ընտրատեղամասի մոտ քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետը` անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե առաջարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով քառակողմ հանդիպում անցկացնել Թուրքիայի, ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մակարդակով։
 
«Ամենատարբեր առաջարկներ և գաղափարներ կան, ես չեմ ուզում առանձնացնել այդ գաղափարներից մեկը։ Խնդիրն այն է, որ դա միակ գաղափարը չէ, որպեսզի ես վերաբերմունք արտահայտեմ։ Մենք, կարծում եմ, պետք է ամբողջության մեջ նայենք»,– ասաց Փաշինյանը` մեկնաբանելով` արդյոք Էրդողանից արդեն առաջարկ ստացվել է, թե՞ ոչ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահն իր մտադրության մասին հայտարարել էր ԱՄՆ ` ՄԱԿ-ի ԳԱ մեկնելուց առաջ կայացած ճեպազրույցի ժամանակ։ Էրդողանը նշել էր, որ մտադիր է հանդիպումը քննարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Էրդողանը նաև ասել էր, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից առաջարկին պատասխան դեռ չի ստացվել:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: