հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Երբվանի՞ց է սեռական հարաբերություններ ունենալը դարձել ազգային ինստիտուտ. Արուսյակ Ջուլհակյան

Երբվանի՞ց է սեռական հարաբերություններ ունենալը դարձել ազգային ինստիտուտ. Արուսյակ Ջուլհակյան

Ճիշտն ասած, ինձ մոտ հարցեր են առաջանում՝ երբվանից է սեռական հարաբերություններ ունենալը դարձել ազգային ինստիտուտ, ինձ համար այն նորություն է։ Կարծում եմ, որ եթե սեռական հեղափոխություն է պատրաստվում մեր երկրում, այդ մասին մեր գործընկերները պետք է բարձրաձայն հայտարարեն: Այս մասին ԱԺ-ում, արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամամվոր Աննա Գրիգորյանի ելույթին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

«Քրիստինե Վարդանյանն ասում է, որ կառավարությունը պետ է ազգայնացվի։ Հարգելի գործընկերներ, կառավարությունն ազգայնացվել է 2018 թվականին, և դրա համար է, որ 7 տարի է աղմկում է գետը»,-նշել է նա:

Նրա խոսքով՝ Հայաստանի ներսից և դրսից ամբողջ մղկտոցը նրանից է, որ ՀՀ կառավարությունը վերջապես ազգայնացվել է։

  • Կիսվել: