երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Երբեք չենք համակերպվելու Արցախի Հանրապետության բռնի հայաթափման հետ. Լևոն Քոչարյան

Երբեք չենք համակերպվելու Արցախի Հանրապետության բռնի հայաթափման հետ. Լևոն Քոչարյան

ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը փետրվարի 23-ին, որպես ԱԺ հայ-ֆրանսիական բարեկամական խմբի անդամ, Ազգային Ժողովում մասնակցել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպմանը: Այս մասին նան հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

՛՛Իմ երախտագիտությունը հայտնելով Ֆրանսիայի մեր գործընկերներին հայ ժողովրդին աջակցելու համար, ելույթով հանդես եմ եկել և մասնավորապես նշել, որ մենք երբեք չենք համակերպվելու Արցախի Հանրապետության բռնի հայաթափման հետ և հետապնդելու ենք արցախահայերի իրենց հայրենիք վերադառնալու, անվտանգ ապրելու իրավունքը, և հույս հայտնել, որ այս հարցում ևս կունենանք Ֆրանսիայի աջակցությունը՛՛,-գրել է պատգամավորը:

  • Կիսվել: