կիրակի, նոյեմբեր 29
29 / 11 / 2026
Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, Փաշինյանը պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ. Կարապետյան

Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, Փաշինյանը պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ. Կարապետյան

Փաշինյանը Պետրոսի եթերում երկու անգամ նախանձելի ինքնավստահությամբ հայտարարեց, որ ընդդիմությունը կքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:
 
«Եթե իսկապես վստահ է իր խոսքերին և չի խաբում ժողովրդին, թող պատասխանի մի պարզ հարցի։
 
ԵՐԲ ընդդիմությունը ՉՔՎԵԱՐԿԻ ալիևյան սահմանադրության օգտին, պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ»,-նշել է նա:
 
Հիշեցնենք, որ այսօր 21.45-ին Փաշինյանը հարցազրույցով հանդես կգա Հանրային հեռուստաընկերության եթերում:

  • Կիսվել: