Երբ Սուրեն Գրիգորյանը խոսում էր, ուզում էի ասել` պարո՛ն Աշոտյան, «պարիկով» եկել եք, որ ինչ անեք. Գորգիսյանը ծաղրեց Գրիգորյանին
Մենք նախկին գումարման Ազգային ժողովում էլ ենք եղել, ու երբ մեր գործընկեր Սուրեն Գրիգորյանը խոսում էր, ես ուզում էի ասել՝ պարոն Աշոտյան պարիկով եկել եք այստեղ, որ ի՞նչ անեք։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է ԼՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
Պատգամավորի խոսքերով Ազգային ժողովում բառացի նույն ելույթներն են․
«Տարրական երկխոսելու մշակույթ սվոորելո՞ւ եք ի վերջո, թե՝ ոչ։ Մեր բոլոր քայլերը, առաջարկները, ելույթներն ուղղված են պետական շահին։ Ու հենց այսօր էլ չենք ուզում, որ ժողովրդավարությունը հերթական ետ քայլն անցնի, որովհետև դուք ձեր ամբարտավան կեցվածքով ու ելույթներով փորձելու եք ընդդիմությանը լռեցնել։ Դուք դեռ հասկացեք պետական շահը, հետո նոր խոսեք պետական շահից»։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն իր հերթին՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ գորգիսյանի ելույթին, որտեղ նա «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանին համեմատել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ, ասելով, թե նա պարիկը հագած Աշոտյանն է, հայտարարեց․
«Կարելի է վիրավորել, վիրավորել, հետո ասել՝ էթիկայի մասին մի մոռացեք»:
Իր ելույթի վերջում Վարդանյանն էլ անդրադարձավ պարիկով ԱԺ գալուն և նշեց.
«Ավելի լավ է պարիկով գալ, քան թաշկինակը ձեռքին պահած»: