հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երբ ԿԸՀ-ն հայտարարի ընտրության օրը, ՀՀԿ-ն կարտահայտի իր կարծիքը. Շարմազանով

Երբ ԿԸՀ-ն հայտարարի ընտրության օրը, ՀՀԿ-ն կարտահայտի իր կարծիքը. Շարմազանով

Դե յուրե դեռևս ընտրություններ նշանակված չեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի ընտրության օրը, ՀՀԿ-ն օրենքով սահմանված կարգով և ժամկետներով իր որոշումը կկայացնի ու կարծիքը կարտահայտի:

«Հանրապետականը քաղաքական որևէ պրոցեսում դիտորդ չի լինելու, Հանրապետականն ունի անելիք և ասելիք,  Հանրապետականը պայքարելու է իր իդեալների համար՛՛,-հավելեց Շարմազանովը:

Խոսելով այն մասին, թե ՀՀԿ-ն ունի՞ վարչապետի թեկնածու՝ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. ՛՛ՀՀԿ-ի կադրային բազան բավականին պրոֆեսիոնալ է, հարուստ, բայց բոլորի հարցերի մասին կխոսենք իր ժամանակին:

Դե յուրե չունենք ընտրության օր, ունենք գրառում: Երբ հրաժարական տա, երբ խորհրդարանը երկու անգամ չընտրի նոր վարչապետ, միգուցե ընտրում է, կամ՝ վարչապետի պարտականությունն իր վրա՞ է մնում, թե՞  ուրիշի, թե՞ Լևոն Տեր-Պետրոսյանի սցենարով է գնում, թե՞ հեռանում է Հայաստանից… Ինչ գիտենք, թե երեք ամիս հետո ինչ է լինելու...՛՛:

 

  • Կիսվել: