«Էրազմուս+» նախաձեռնությունը ԵՄ-Հայաստան գործընկերության ամենատեսանելի և ազդեցիկ դրսևորումներից մեկն է. Մարագոս
Կրթությունը Հայաստանի և Եվրոպական միության համագործակցության առանցքում է, և «Էրազմուս+» նախաձեռնությունը ԵՄ-Հայաստան գործընկերության ամենատեսանելի և ազդեցիկ դրսևորումներից մեկն է: Այս մասին ասել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:
««Էրազմուս+»-ի միջոցով մենք ներդրում ենք կատարում մարդկանց, հմտությունների և մեր համատեղ ապագայի մեջ՝ հիմնված հնարավորությունների, ակադեմիական շարժունության և փոխադարձ վստահության վրա։
Ծրագիրը նոր հնարավորություններ է առաջարկում երիտասարդներին, աջակցում է կրթության ու մասնագիտական վերապատրաստման ոլորտներին առնչվող բարեփոխումներին և ամրապնդում կրթական հաստատությունների և հասարակությունների միջև երկարաժամկետ կապերը՝ խթանելով մարդկանց միջև շփումները և նպաստելով Հայաստանի մարդկային ներուժի զարգացմանը։
Հպարտ ենք, որ հայ ուսանողները, դասախոսներն ու կազմակերպություններն ակտիվորեն ներգրավված են ծրագրում և իրենց ներդրումն են ունենում դրա հաջողության մեջ»,- ասել է նա։



