կիրակի, սեպտեմբեր 6
6 / 9 / 2026
Հրդեհ Կոնգոյում հարսանիքի ժամանակ. կա 22 զոհ

Հրդեհ Կոնգոյում հարսանիքի ժամանակ. կա 22 զոհ

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում հարսանեկան արարողության ժամանակ հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է առնվազն 22 մարդ: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։

Նշվում է, որ Լինգվալա շրջանի քաղաքապետ Նորբեր Մուշինգան հայտնել է, որ մի քանի մարդ վնասվածքներ է ստացել, զոհերի թիվը կարող է աճել:

Հրդեհը սկսվել է շաբաթ գիշերը այն շենքում, որտեղ տեղի էր ունենում հարսանեկան ընդունելությունը, և շարունակվել մինչև վաղ առավոտ։ Երբ հյուրերը փորձել են դուրս գալ այրվող տարածքից, նեղ միջանցքները մարդկանցով արգելափակված են եղել, ինչը բարդացրել է տարհանումը։

Հրդեհի բռնկման ճշգրիտ պատճառը դեռևս հայտնի չէ։ Կոնգոյի ԴՀ-ի փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Ժակմեն Շաբանին, որն այցելել է դեպքի վայր, տեղի ունեցածը ողբերգություն է անվանել։

  • Կիսվել: