Տիբեթում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի. անհետ կորած է համարվում 519 մարդ
Տիբեթում օգոստոսի 30-ին տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի: Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Նշվում է, որ 519 մարդ համարվում է անհետ կորած։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Չինաստանի ու Նեպալի սահմանին տեղի է ունեցել հսկայական սողանք:



