հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«ԵՄ ներկայացուցչի հայտարարությունը միջամտություն է Ղարաբաղում ապրող հայերի «վերաինտեգրման գործընթացին». Հաջիզադե

«ԵՄ ներկայացուցչի հայտարարությունը միջամտություն է Ղարաբաղում ապրող հայերի «վերաինտեգրման գործընթացին». Հաջիզադե

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել են ԵՄ խոսնակ Պետեր Ստանոյի հայտարարությանը, տեղեկացնում է APA-ն։ 

՛՛ԵՄ ներկայացուցչի հայտարարությունը մենք դիտարկում ենք որպես միջամտություն` Ղարաբաղում ապրող հայերի ՛՛վերաինտեգրման գործընթացին՛՛։ Մեղադրանքն անընդունելի է և կողմնակալ՛՛,-նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեի տարածած հայտարարության մեջ:

Բացի այդ՝ հաղորդագրության մեջ նաև նշված է, որ Ղարաբաղի հայ բնակչության ՛՛իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի սահմանադրությանը համապատասխան՛՛։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստանոն հայտարարել էր․ ՛՛Մենք շատ հստակ պահանջում ենք, որ երաշխիքներ լինեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ վերադարձի համար, եթե նրանք որոշեն վերադառնալ՛՛։ 

  • Կիսվել: