երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Սյունիքի մարզպետն այցելել է Շուռնուխ և Որոտան բնակավայրեր

Սյունիքի մարզպետն այցելել է Շուռնուխ և Որոտան բնակավայրեր

Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ ապրիլի 18-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը աշխատանքային այց է կատարել Գորիս համայնքի Շուռնուխ և Որոտան բնակավայրեր։ 
 
Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է
 
Շուռնուխում մարզպետը դիտարկել է ՀՀ Կառավարության միջոցներով կառուցվող նոր բնակելի թաղամասի շինարարության ընթացքը, մինչ այժմ արվածի արդյունքները, հետևել որակին, խոսել շինարարների հետ․ 170 քմ մակերեսով 13 տները տերերին կհանձնվեն ամբողջովին նորոգված ու ավարտուն տեսքով։
 
Հնարավոր է սա 9 մարդ, երեխա, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է
 
Որոտանում մարզի ղեկավարը մասնակցել է համայնքային միջոցներով հիմնանորոգված ու բնակելիի վերափոխված շենքում բնակարանամուտի արարողությանը․ այստեղ բնակարան է ստացել վեց ընտանիք՝ երեքը՝ Որոտանում բնակվող, երեքը՝ Արցախից տեղահանված։
 
Բանալիները տանտերերին են հանձնել Ռոբերտ Ղուկասյանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, մարզի համայնքների ղեկավարներ, ԱԺ պատգամավորներ։
 
Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ կանգնած են, դրսում և տեքստ, որն ասում է www.syunik.mtad.am WwW. k.mtad.am-ը-ի նկարն է
 
Շնորհավորելով շենքի բնակիչներին՝ մարզպետը նշել է, որ այսօր Որոտանում բնակարանամուտ տոնելը չափազանց կարևոր է․ «Դրանով ամրագրում ենք, որ սյունեցին մնալու և արարելու է Սյունիքում, այստեղ երեխաներ են ծնվելու, ու Սյունիքը, ինչպես և հազարամյակներ շարունակ, ապացուցում է ու դեռ կապացուցի, որ ոչինչ չի կարող կոտրել իր միասնականությունը, ոգին, սեփական հողում ամուր կանգնելու կամքը»։
 
Որոտանում Ռ․Ղուկասյանն այցելել է նաև նոր գործարկվող հացի թխման արտադրամաս, որն այսօրվանից արդեն հաց կառաքի Շուռնուխ, Որոտան, Բարձրավան բնակավայրեր։
 
 
Մարզպետարանից հիշեցնում են, որ Կապան-Գորիս ճանապարհի մի հատվածի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբն ամեն օր անվճար հաց է հասցրել այդ գյուղեր՝ մինչև տեղում հաց ունենալու խնդիրը կլուծվեր։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ բնակիչներից մեկը արտադրամաս է հիմնել, իսկ միջգերատեսչական աշխատանքային խումբը հատկացրել է ավտոմեքենա՝ հացն անհրաժեշտ վայրեր հասցնելու համար։
 
Ձեռնարկատերը մարզպետին հավաստիացրել է, որ այնտեղ թխվող 5 տեսակի հացն ամբողջությամբ կբավարարի գյուղերի պահանջարկը, հետագայում նաև կմեծացվեն արտադրության ծավալները։
 
 
 

  • Կիսվել: