շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի դեմ՝ ներգաղթյալների հետ կապված իրավիճակի պատճառով

ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի դեմ՝ ներգաղթյալների հետ կապված իրավիճակի պատճառով

Եվրամիությունը նոր պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի իշխանությունների նկատմամբ՝ ներգաղթյալների հետ կապված իրավիճակի պատճառով, որոնց, Բրյուսելի պնդմամբ, Մինսկն անօրինական ճանապարհով ուղորդում է դեպի ԵՄ:

Այս մասին ասվում է ԵՄ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ավարտին ընդունված հայտարարության մեջ:

«ԵՄ-ն կշարունակի դիմագրավել բելառուսական ռեժիմի շարունակական հիբրիդային հարձակմանը, մասնավորապես՝ հետագա պատժամիջոցներ սահմանելով ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ»,- ասվում է հայտարարության մեջ:  

Ինչպես նշվում է, Եվրամիությունը թույլ չի տա երրորդ երկրների՝ ներգաղթյալներին քաղաքական նպատակով օգտագործելու փորձերը:

  • Կիսվել: