կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԵՄ-ն պատրաստ է աջակցել սահմանազատմանը և սահմանագծմանը. Տոյվո Կլաար

ԵՄ-ն պատրաստ է աջակցել սահմանազատմանը և սահմանագծմանը. Տոյվո Կլաար

Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործում՝ ասել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերի Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Հայ-ադրբեջանական պետական սահմանից շարունակվում են մտահոգիչ լուրերը զոհերի մասին: Վերահաստատում ենք անհապաղ ապաէսկալացիայի, զսպվածության, սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու վերաբերյալ մեր կոչը: Պատրաստ ենք աջակցել»,- նշել է Կլաարը Թվիթերում:

  • Կիսվել: