կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
ԵՄ-ն պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի լարվածության թուլացմանը

ԵՄ-ն պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի լարվածության թուլացմանը

Հարավային Կովկասի ու Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ամփոփել է Հայաստան կատարած այցն ու կարևորել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նվազումը։ Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր էջում։ «Հայաստան կատարած այցի լավ ավարտ երկու օրվա ինտենսիվ հանդիպումներից հետո։

Երասխ այցը հստակ պատկերացում տվեց, թե ինչքան մոտ են տեղակայված Հայաստանի ու Ադրբեջանի դիրքերը։ Կարևոր է նվազեցնել սահմանի լարվածությունը՝ բանակցությունների մթնոլորտը բարելավելու համար։ ԵՄ-ն պատրաստ է դրան աջակցել»,- գրել է Կլաարը։

 

  • Կիսվել: