չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
 ԵՄ-ն դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին՝  ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու համար

ԵՄ-ն դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին՝ ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու համար

Եվրամիությունը դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին՝ մեղադրելով նրանց Բաքվում չարտոնված ցույցը ցրելու, հավաքի մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժ գործադրելու համար: Այս մասին ասված է ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցչի կողմից շաբաթ օրը տարածված հայտարարության մեջ, գրում է TASS գործակալությունը։

«Հանրահավաքը ցրելու և ցուցարարներին ձերբակալելու համար գործադրվել է չափազանց բիրտ ուժ: Այդ միջադեպերը պետք է հետաքննվեն, և մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել ձերբակալված բոլոր խաղաղ ցուցարարներին», - ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Բաքվում ընդդիմության կողմից չարտոնված ցույցեր են տեղի ունեցել, որոնք  ոստիկանական ուժերի կողմից բռնի ուժի կիրառմամբ ցրվել են։

Ադրբեջանի իշխանությունները ցույցերի պատճառով  փակել են Բաքվի կենտրոնում գտնվող մետրոյի երեք կայարան, փոխվել է մետրոյի և ավտոբուսների աշխատանքի ժամանակացույցը, փակվել են կենտրոնական փողոցները, որոնցով պետք է տեղի ունենար չարտոնված երթը։ Բացի այդ,  Բաքվի կենտրոնում և այլ մասերում անջատվել է ինտերնետը, խափանումներ են բջջային կապի առումով: Ինտերնետը անջատվել է նաև մի քանի այլ շրջաններում՝ Գյանջայում, Մասալլիում, Լենքորանում:

Նշվում է, որ ձերբակալվել է ցույցի 60 մասնակից։

  • Կիսվել: