կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԵՄ-ին սկսել է մտահոգել..․«Հայաստանի Հանրապետություն»

ԵՄ-ին սկսել է մտահոգել..․«Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Եվրամիությունն սկսում է լուրջ մտահոգվել Արցախում ստեղծված իրավիճակով: Այն ավելի շատ կապված է Թուրքիայի անկանխատեսելի եւ ագրեսիվ վարքագծի հետ: Վերջինս դարձել է հին աշխարհամասի թիվ մեկ գլխացավանքը:

Այս կառույցի վերջին հայտարարություններից կարելի է անել միայն մեկ եզրակացություն, որ մտահոգված են տարածաշրջանի ապակայունացմամբ եւ նոր բախումներով: Երեկ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը  հերթական հայտարարությունը տարածեց, որով փոխանցեց ԵՄ կոչը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի իրավասության շրջանակներում արագ վերսկսել  քաղաքական բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: