կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԵՄ-ի կողմից ՀՀ-ին ցանկացած ռազմական օգնություն կվնասի խաղաղության հաստատմանը․ Բայրամով

ԵՄ-ի կողմից ՀՀ-ին ցանկացած ռազմական օգնություն կվնասի խաղաղության հաստատմանը․ Բայրամով

Ադրբեջանը ԵՄ-ի և նրա անդամ երկրների վստահելի գործընկերն է, մեր երկրի նկատմամբ երկակի ստանդարտներ կիրառելը և անարդար մոտեցում ցուցաբերելը չի ​​նպաստում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ հանդիպման ժամանակ։

Նա նաև նշել է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հակաադրբեջանական բնույթի որոշման ընդունման և ադրբեջանական պատվիրակության լիազորությունների չվավերացման հետ կապված փոքր խմբի նախաձեռնությունը չի ծառայում երկխոսությանը։

Նախարարն ընդգծել է, որ 30 տարվա մեջ առաջին անգամ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության իրական պայմաններ են ստեղծվում, և ԵՄ-ի և որոշ անդամ երկրների կողմից Հայաստանին ցանկացած պատրվակով ռազմական օգնություն տրամադրելը կամ հովանավորչության միջոցով Հայաստանի խաղաղության գործընթացից հեռվացնելը կվնասի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը։

  • Կիսվել: