Էդմոն Մարուքյանը հանդիպել է Լին Թրեյսիի հետ. քննարկվել է ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ հանդիպել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:
«Այսօր հանդիպել եմ Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։
Հանդիպման ընթացքում քննարկել ենք Արցախյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, հումանիտար ճգնաժամը և վերջին քաղաքական զարգացումները։
Հանդիպման ժամանակ դեսպանը ներկայացրեց Միացյալ Նահանգների դիրքորոշումը և կարևորեց Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներին և գործընթացներին ԱՄՆ աջակցությունը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ հանդիպումները շարունակվելու են»,-գրել է Մարուքյանը։