կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Էդմոն Մարուքյանը անդրադարձել է նոյեմբերի 9-ի գիշերը Փաշինյանի ստորագրած հայտարարության 7-րդ կետին

Էդմոն Մարուքյանը անդրադարձել է նոյեմբերի 9-ի գիշերը Փաշինյանի ստորագրած հայտարարության 7-րդ կետին

Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Նոյեմբերի 9-ի գիշերը Փաշինյանի ստորագրած հայտարարության 7-րդ կետում ասվում է. «Ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ»:
Այս կետը մեկնաբանվել է այնպես, որ դա վերաբերում է և հայկական, և ադրվեջանական կողմերին։ Հարց է առաջանում` եթե Արցախից տեղահանված հայերը պետք է վերադառնան իրենց բնակավայրեր, ապա ինչո՞ւ տեղահանվեցին Մարտակերտի 7 հայաբնակ գյուղերի բնակիչները և ոչ միայն։ Արդյո՞ք չպետք է նրանք մնային իրենց տներում, իսկ ադրբեջանական այսպես կոչված փախստականները վերադառնային նոր կառոուցված տներ և խաղաղապահների անաչառ աչքի ներքո շարունակեին ապրել այդ գյուղերում: Կարո՞ղ է արդյոք իշխանությունը պատասխան տալ իր ընդունած հայտարարության այս կետի համար»,- ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է Մարուքյանը։

  • Կիսվել: