շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
ԵԱՏՄ տարածքում ուժի մեջ են մտնում սահմանով կանխիկ գումարի տեղափոխման նոր կանոնները

ԵԱՏՄ տարածքում ուժի մեջ են մտնում սահմանով կանխիկ գումարի տեղափոխման նոր կանոնները

ԵԱՏՄ մաքսային սահմանով 100 000 դոլարից ավելի դրամական միջոցներ տեղափոխող քաղաքացիները պարտավոր կլինեն ոչ միայն հայտարարագրել դրանք, այլև դրանց ծագման մասին փաստաթուղթ ներկայացնել: 2020 թվականի փետրվարի 4-ից Եվրասիական տնտեսական միության տարածքում ուժի մեջ են մտնում միության մաքսային սահմանով կանխիկ գումարի տեղափոխման նոր կանոնները, հայտնում է Դաշնային մաքսային ծառայության կայքը

Որպես նմանատիպ փաստաթղթեր կարող են օգտագործվել կոնվերսիոն գործառնությունների իրականացման ժամանակ բանկային փաստաթղթերը, հաշվից գումարի դուրսգրման, վարկի ստացման փաստաթղթեր, քաղաքացիա-իրավական գործարքները հաստատող փաստաթղթեր (ժառանգության, նվիրատվության և այլն), հայտնել է Դաշնային մաքսային ծառայության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ այդ միջոցներն ուղղված են դրամական միջոցների անդրսահմանային տեղաշարժի հայտնաբերմանը և դադարեցմանը, որոնք կարող են օգտագործվել ահաբեկչության ֆինանսավորման կամ հանցավոր եղանակով ստացված միջոցների օրինականացման համար:

ԵԱՏՄ մաքսային գոտին ներառում է Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:

  • Կիսվել: