երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ԵԱՀԿ գործող նախագահը գրավոր առաջարկ Երևանին չի փոխանցել. վարչապետի աշխատակազմ

ԵԱՀԿ գործող նախագահը գրավոր առաջարկ Երևանին չի փոխանցել. վարչապետի աշխատակազմ

ԵԱՀԿ գործող նախագահի Երևան վերջին այցի ընթացքում գրավոր որևէ առաջարկություն հայկական կողմին չի փոխանցվել, նշված է «Ազատությանը» հասցեագրված վարչապետի աշխատակազմի պատասխանում։

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի այս մարտի վերջին և ապրիլի սկզբին Թբիլիսի, Բաքու ու Երևան կատարած տարածաշրջանային այցելությունից հետո Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը ապրիլի 5-ին լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, թե Ռաուն առաջարկներ է բերել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հրաժարվելով մանրամասնել, թե ինչ առաջարկների մասին է խոսքը։

«Ազատությունը» հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով հստակեցնել` ի՞նչ առաջարկների մասին է խոսքը։

Հատկանշական է, որ վարչապետի աշխատակազմի պատասխանում նշված է միայն գրավոր առաջարկի մասին։ Պարզ չէ՝ արդյոք Ռաուն բանավոր ինչ-որ առաջարկներ էր բերել Երևան։

 

  • Կիսվել: