հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար են Ղարաբաղում վերջնական կարգավորման հասնելու համար. ՀԱՊԿ

Ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար են Ղարաբաղում վերջնական կարգավորման հասնելու համար. ՀԱՊԿ

Ղարաբաղի հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար են տարածաշրջանում վերջնական քաղաքական կարգավորման հասնելու համար:  Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀԱՊԿ Միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

«ՌԴ միջնորդությամբ հաջողվել է դադարեցնել մարտական գործողությունները: Ներկա պահին ձեռք բերված պայմանավորվածությունները նպաստում են Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի քաղաքական կարգավորման համար անհրաժեշտ պայմանների ձևավորմանը»,- ասել է Սիդորովը ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ թեև 2021 թվականի մայիսից պարբերաբար հրադադարի ռեժիմի խախտումներ են եղել, այժմ կողմերի միջև կառուցողական երկխոսություն հաստատելու կայուն միտում է նկատվում:  

  • Կիսվել: