Ձայնի իրավունք ստացածներն ավելացել են 50 հազարով.Վահե Հակոբյան
Դիտորդները, ցավոք, չեն տեսնում, որ Վարչական դատարանը որոշում է կայացրել, որով ձայնի իրավունք ստացածներն ավելացել են 50 հազար մարդով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը։
«Դիտորդները չեն տեսնում նաև այն, որ ծրագրային միջամտության շնորհիվ ընդլայնվել է մատնահետքերի տվյալների շտեմարանը։ Առայժմ միայն այսքանը կասեմ։ Մնացածի մասին կասենք Սահմանադրական դատարան դիմելուց հետո»,- ավելացրել է Վահե Հակոբյանը։