ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արմեն Չարչյանը շատ վատ է․ Հակոբյան

Արմեն Չարչյանը շատ վատ է․ Հակոբյան

Արմեն Չարչյանի առողջական վիճակն այնքան վատ է, որ նույնիսկ մեր իրականությունում կատարվող դաժան վրեժխնդրության դիմաց չեն կանգնել և նրան տեղափոխել են բժշկական կենտրոն։ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Վահե Հակոբյանը և տեղեկացրեց, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր այցելել են բժշկական կենտրոնում գտնվող Արմեն Չարչյանին։

«Պարոն Չարչյանը շատ վատ է», - ասաց Վահե Հակոբյանը։ 

Լրագրողի հարցին, թե բժիշկներին հարցրել են արդյոք Չարչյանի առողջական վիճակի մասին, Հակոբյանը պատասխանեց, թե Չարչյանի մոտ բացի քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից՝ բժիշկ չի եղել։ 

«Նրանք, ի դեպ, մեծ թվով են», - ասաց Հակոբյանը՝ ավելացնելով, որ Արմեն Չարչյանի տրամադրությունը լավ է։

 

  • Կիսվել: