Դուք մի կողմ դրեցիք զենքերը և ներդրումներ կատարեցիք ձեր ժողովրդի բարգավաճման մեջ. ԱՄՆ փոխնախագահը՝ Փաշինյանին ու Ալիևին
ԱՄՆ փոխնախագահը Ջեյ դի Վենսը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին:
Նա, մասնավորապես, նշել է. «Շնորհակալություն, որ հնարավորություն տվեցիք ցույց տալու, թե ինչի կարելի է հասնել իրական առաջնորդության միջոցով:
Մենք երախտապարտ ենք ձեր գործընկերության համար։ Մասնավորապես, ես մտածում եմ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի մասին, որոնց հետ ես հանդիպել եմ անցած շաբաթ։
Շնորհակալ եմ բոլորիդ, որ դա հնարավոր դարձրեցիք և ցույց տվեցիք, թե ինչ կարող է հասնել իրական ղեկավարությունը: Դուք մի կողմ դրեցիք զենքերը, սպանություններն ու ավերածությունները և ներդրումներ կատարեցիք ձեր ժողովրդի բարգավաճման մեջ․ դա կարող է հանգեցնել մեծ նվաճումների»:
Նշենք, որ այս պահին Վաշինգտոնում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի նիստը, որին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլն Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նրանք Թրամփի հորդորով միմյանց ձեռք են սեղմել, և Թրամփը նրանց շնորհակալություն է հայտնել խաղաղություն հաստատելու համար:
Տեսանյութը՝ այստեղ:


