ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
«Դուք Ալեն Սիմոնյանի կամակատարն եք». լարված իրավիճակ ԱԺ–ում. լրագրողներին հանեցին նիստերի դահլիճից

«Դուք Ալեն Սիմոնյանի կամակատարն եք». լարված իրավիճակ ԱԺ–ում. լրագրողներին հանեցին նիստերի դահլիճից

Ազգային ժողովում այսօր՝ հունվարի 16–ին, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում իրավիճակը լարվեց. ՊՊԾ աշխատակիցները ցանկանում էին Armlur.am-ի լրագրողներին հեռացնել, սակայն ՔՊ-ական եւ ընդդիմադիր պատգամավորները թույլ չտվեցին։

ԱԺ աշխատակազմի ղեկավար–գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Դուք հավատարմագրվելուց առաջ պարտավոր եք ծանոթանալ ռեժիմին և հավատարմագրման կարգին։ Հստակ նշված է, որ տվյալ լրագրողը պատգամավորի կամ պատգամավորի օգնականի ուղեկցությամբ գնում է հանդիպում է պատգամավորի հետ սենյակում և հետ է ուղեկցվում»։

Դիտարկմանը, որ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը թույլ է տվել լրագրողին լուսաբանել հանձնաժողովի նիստը, նա արձագանքեց. «Անդրանիկ Քոչարյանը կամ որևէ այլ հանձնաժողովի նախագահ չի կարող թույլ տալ բացի հավատարմագրված լրագրողներից,  այլ լրագրողների գործունեություն իրականացնել»։

Դրանից հետո Անդրանիկ Քոչարյանը ևս լրագրողների կոչ արեց լքել հանձնաժողովի նիստերի սենյակը. «Թողեք աշխատենք, երբ ձեզ իրավասություն կտանք որպես լրագրող հանդես գալու, կգաք, կնստեք։ Հիմա դուրս եկեք։ Գեղամ Մանուկյանն իրավունք ունի իր աշխատտասենյակ հրավիրել, ոչ թե հանձնաժողովի նիստին»։

ArmLur.am–ի լրագրողներից մեկը հայտարարեց. «Մենք եկել ենք պատգամավոր Գեղամ Մանուկյանի գործունեությունը լուսաբանելու։ Իրենց կամայական որոշմանը չի ենթարկվեք։ Դավիթ Առաքելյանը, հուսամ միջանցքում է, չի փախել, մտել իր կաբինետ»։

Ի վերջո, լրագրողները դուրս եկան սենյակից։

Միջանցքում նրանք վիճաբանության մեջ մտան Դավիթ Առաքելյանի հետ՝ նշելով. ««Դուք Ալեն Սիմոնյանի կամակատարն եք և ձեր ապօրինի որոշման պատասխանը տվեք։ Մեզ օրենք ցույց տվեք, որ մեզ կարող են դուրս հանել։ Դուք ապօրինի մեզ զրկել եք հավատարմագրումից, որի իրավունքը չունեք, կհանդիպենք դատարանում։ Եթե Ալեն Սիմոնյանը, թքեց քաղաքացու վրա, ձեռքերը ոլորել տվեց, պատասխանատվության չի ենթարկվել, այս դեպքում պատասխանատվության եք ենթարկվելու, այդ թվում և պարոն Կոնջարյանի ենթադրյալ բնակարանի կոռուպցիոն դրսևորումը իր կոկորդին է մնալու»,–ասաց «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը։

Ապա նա շարունակեց. «Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը մեզ ապօրինի զրկել է, հավատարմագրումից։ Ես դեռևս մեկ տարի առաջ, երբ որ ինքը նման որոշում կայացրեց, Արթուր Հովհաննիսյանի ՔՊ խմբակցության քարտուղարի մասով, մենք դատարանում հաղթել ենք այդ գործը, իրենք բողոքարկել են վերաքննիչ դատարան։ Այսինքն Դավիթ Առաքելյանի արդեն իսկ կայացրած մեկ որոշումը ինձ հավատարմագրումից զրկելու մասով, արդեն դատարանում մենք հաղթել ենք, իրենք բողոքարկել են։

Հիմա ԱԺ պատգամավորը հայտ է իջեցրել, մենք եկել ենք և լուսաբանում ենք։ Դուք շոու եք անում,

  • Կիսվել: