կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Դրոշները շատ կարևոր են․ յուրաքանչյուր երկիր իր արարողակարգային պրակտիկան ունի․ ՌԴ ԱԳՆ

Դրոշները շատ կարևոր են․ յուրաքանչյուր երկիր իր արարողակարգային պրակտիկան ունի․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ բանակցությունների ժամանակ միայն ՀՀ դրոշի տեղադրումը բացատրվում է Հայաստանի արարողակարգային պրակտիկայով: Այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳ նախարարությունում:

«Դրոշները շատ կարևոր են: Էլ ավելի կարևոր է բանակցությունների բովանդակությունը: Նաև կարևոր է իմանալ հանդիպումների պատմությունն ու ձևակերպումը: Յուրաքանչյուր երկիր իր արարողակարգային պրակտիկան ունի: Ուշադիրները կնկատեն, որ մեկ դրոշ է դրվում այնտեղ, որտեղ խոսքը օտարերկրյա ԱԳ նախարարի և նախագահի ու վարչապետի հանդիպումների մասին է»,- հայտնել են ԱԳՆ-ից:

 

Լավրով

  • Կիսվել: