Դրամատուրգիա․ Զախարովան լուսանկար է հրապարակել է Փաշինյան-Լավրով հանդիպումից
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել Երևանում ՌԴ ԱԳՆ ղեկավարի Սերգեյ Լավրովի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից:
Լուսանկարը Զախարովան մակագրել է "Դրամատուրգիա"։
Նշենք, որ ավելի վաղ հանդիպում է կայացել ՌԴ ՊՆ ղեկավարի և ՀՀ վարչապետի միջև։