երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դպրոցները վատ վիճակում են, որովհետև ՀՀԿ-ի հետ կնոպկա եք սեղմել. Ալեն Սիմոնյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Դպրոցները վատ վիճակում են, որովհետև ՀՀԿ-ի հետ կնոպկա եք սեղմել. Ալեն Սիմոնյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Մենք կվերանորոգենք դպրոցները, ինչպես վերանորոգեցինք ճանապարհները, ինչպես բանակի հարցն ենք լուծում սպասարկման առումով, որևէ մեկը թող չանհանգստանա: Այս մասին այսօր ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով դպրոցների անմխիթար վիճակի մասին ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի դիտարկմանը։

Սիմոնյանը հավելեց, որ մեղքը նաև տիկին Զոհրաբյանինն է.

«Այո, դպրոցներն այդ վիճակում են, տիկին Զոհրաբյան, իսկ ինչու են այդ վիճակում, որովհետև նաև դուք այստեղ նստած ՀՀԿ-ի հետ կնոպկա եք սեղմել»,- ասաց նա:

Ալեն Սիմոնյանը պատասխանեց նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանին․

«Զարմանում եմ, որ պարոն Գորգիսյանն ասում է՝ կեղծ օրակարգ է։ Սա այն տրամաբանությունից է, որ Սերժը մեղավոր չէ, կողքիններն են մեղավոր։ Ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ դատական իշխանության ամենաբարձր դատարանը ոչ մի կապ չունի կեղծված ընտրություններին գնահատական տալու, ոչ մի կապ չունի ՍԴ դիմած դիմումների պատասխանների հետ, որ տանում ես կոֆեի բաժակ նայողի մոտ, որ հասկանաս՝ ինչ են գրել, կապ չունեն»։

Նա պատգամավորներին հորդորեց ելույթներ չունենալ զուտ յութուբում հայտնվելու համար․

«Ժողովուրդ, հերիք է գալ այս ամբիոնից խոսել գեղեցիկ բառեր օգտագործելու համար։ Միկրոֆոններ ծռել, որպեսզի յութուբում հայտնվես»։

  • Կիսվել: