կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
Թուրքիայի և Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան «հուսադրող առաջընթացը»

Թուրքիայի և Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան «հուսադրող առաջընթացը»

Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ, հայտնում են Պակիստանի Արտաքին գործերի նախարարությունից:

Ըստ հաղորդագրության՝ դիվանագետները «մտքեր են փոխանակել տարածաշրջանում իրավիճակի զարգացման վերաբերյալ և ողջունել են Միացյալ Նահանգների և Իրանի միջև փոխըմբռնման հասնելու հարցում հուսադրող առաջընթացը»։

Պակիստանը եղել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև պատերազմի դադարեցման հնարավոր համաձայնագրի շուրջ բանակցությունների գլխավոր միջնորդը, մինչդեռ Թուրքիան Մերձավոր Արևելքի այն երկրների թվում է, որոնց հետ, ըստ Թրամփի, պարբերաբար խորհրդակցություններ են անցկացվում։

 

  • Կիսվել: