կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել․ ԱԳ նախարար

Դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել․ ԱԳ նախարար

Ռազմադաշտում ունեցել ենք ձախողում, դա պետք է ճիշտ գնահատենք, որովհետև մեր զինվորները անհամաչափ ուժերի դեմ էին հերոսաբար դիմադրում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։

Հարցին, թե դիվանագիտության մեջ ձախողում չի՞ եղել, նախարարը պատասխանեց․ «Ոչ, դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել»։

Նա անդրադարձավ նաև հարցին, թե Արցախի վերաբերյալ ստորագրված փաստաթղթում հայկական կողմի համար դրական որևէ կետ կա՞։ «Դրական է, որ պատերազմը կանգնեցվեց»։

  • Կիսվել: