շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դիվանագիտական խողովակներով դիմում չի եղել. Զախարովան` «Զվարթնոցի» սահմանապահների մասին

Դիվանագիտական խողովակներով դիմում չի եղել. Զախարովան` «Զվարթնոցի» սահմանապահների մասին

Մոսկվան «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահների դուրս գալու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել դիվանագիտական խողովակներով, համապատասխան տեղեկացումն արվել է գերատեսչական մակարդակով։
 
Ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Մոսկվան Երևանի այս որոշմանը։
Զախարովայի խոսքով՝ բոլոր որոշումները կկայացվեն միջգերատեսչական ուսումնասիրության արդյունքում։
 
«Կցանկանայինք նշել, որ հիշյալ հայտարարությունը հայկական կողմից արվել է պաշտոնական Երևանի ոչ բարեկամական քայլերի և հայտարարությունների մի ամբողջ շարքի ֆոնին։ Հազիվ թե նման նախաձեռնությունները բխում են Հայաստանի և նրա քաղաքացիների անվտանգության շահերից` հատկապես հաշվի առնելով այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ ուս ուսի տված արդյունավետ կերպով լուծել են ռուս և հայ սահմանապահները»,- ասաց Զախարովան։
 
Հիշեցնենք` ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 6-ին հայտարարել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու հարցում ՀՀ–ն հստակ դիրքորոշում ունի` այնտեղ ծառայություն պետք է իրականացնեն ՀՀ սահմանապահ զորքերը։
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին հայտնեց, որ ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ–ում ՌԴ սահմանապահ զորքերին, շնորհակալություն են հայտնել ՀՀ անկախությունից ի վեր «Զվարթնոցում» ծառայություն իրականացնելու և անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության և մատուցած ծառայության համար։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: