երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին

Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարը շուտով կայցելի Հայաստան։ Այս մասին ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Նա հույս է հայտնել, որ այս այցի ընթացքում հնարավոր կլինի պայմանավորվածություններ ձեռք բերել առևտրի զարգացման վերաբերյալ։

Դեսպանը հայտնել է նաև Իրանի նավահանգիստների և նավագնացության կազմակերպության ղեկավարի Հայաստան կատարելիք այցի մասին։

«Քննարկվում է հայ պաշտոնյաների Չաբահար նավահանգիստ այցելելու հնարավորությունը։ Հայաստանը շահագրգռված է այս նավահանգստում կենտրոնի բացմամբ, որը կնպաստի Իրանի, Հնդկաստանի և ընդհանրապես հարավի հետ առևտրի զարգացմանը»,- նշել է դիվանագետը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: