շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Դեսպան Վիկտոր Ենգիբարյանը ԳԴՀ-ում ՌԴ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Դեսպան Վիկտոր Ենգիբարյանը ԳԴՀ-ում ՌԴ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Նեչաևի հետ: Այս մասին հայտնում է Գերմանիայում ՀՀ դեսպանությունը:

ՌԴ դեսպանը շնորհավորել է ՀՀ դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել իր առաքելության ընթացքում:

Քննարկվել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև Բեռլինում երկու պետությունների դեսպանությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպման ավարտին տեղի է ունեցել շրջայց ՌԴ դեսպանության մեջ:

  • Կիսվել: