Դեսպան Մակունցը Դեյվիդ Սալվոյի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումների, խաղաղության գործընթացի վերաբերյալ հարցեր
Հունիսի 3-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է Գերմանական Մարշալ հիմնադրամի Alliance for democracy նախաձեռնության ղեկավար Դեյվիդ Սալվոյի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Հիմնադրամը ոչ կուսակցական ուղեղային կենտրոն է, որը կատարում է հետազոտություններ և վերլուծություններ տրանսատլանտյան և գլոբալ հարցերի վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումների, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և ՀՀ-ԱՀ Խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։