երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Դեկտեմբերին Ֆրանսիայում տեղի կունենա արցախյան 44-օրյա պատերազմին նվիրված միջկուսակցական համաժողով

Դեկտեմբերին Ֆրանսիայում տեղի կունենա արցախյան 44-օրյա պատերազմին նվիրված միջկուսակցական համաժողով

Դեկտեմբերի 6-ին Ֆրանսիայում տեղի կունենա արցախյան 44-օրյա պատերազմին նվիրված միջկուսակցական համաժողով:

Համաժողովը հանձնառու է արտահայտել ֆրանսիական բոլոր քաղաքական կողմերի ընդհանուր աջակցությունը Հայաստանին՝ մեկ նպատակով. հրավիրել լրատվամիջոցների և քաղաքական գործիչների ուշադրությունը՝ ներկայում Հայաստանի առջև ծառացած սպառնալիքների վրա:

Միջոցառման ,մասնակիցները կկենտրոնանան երեք հիմնական հարցերի վրա՝ պատերազմի հետևանքները Հայաստանի և տարածաշրջանի վրա, հայ գերիների վերադարձը, զինվորների վերականգնումը և հայկական մշակութային ժառանգության պահպանումը Լեռնային Ղարաբաղում:

Եվրախորհրդարանի ֆրանսիացի անդամների հրավերով Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը և բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը կմեկնեն Փարիզ` այդ միջոցառմանը մասնակցելու: Միջոցառման ժամանակ Հայկուհի Մինասյանը և Արմեն Մուրադյանը հանդես կգան որպես կլոր սեղանի բանախոսներ, կներկայացնեն Երևանում զինվորների վերականգնման ուղղությամբ կատարված և կատարվող  աշխատանքները:

 

 

  • Կիսվել: