երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Դեկտեմբերի 29-ին Սանկտ Պետերբուրգում կկայան ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը․ Պեսկով

Դեկտեմբերի 29-ին Սանկտ Պետերբուրգում կկայան ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը․ Պեսկով

Դեկտեմբերի 29-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը։

Նախնական տվյալներով՝ նիստը կվարի անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ամանորի նախաշեմին նմանատիպ գագաթնաժողովներ տեղի են ունեցել 2019 եւ 2018 թվականներին, ինչպես նաեւ ավելի վաղ։ 

Ավելի վաղ Ռուսաստանում Ղազախստանի դեսպան Էրմեկ Կոշերբաեւը հայտարարել է դեկտեմբերի 29-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ գագաթնաժողով անցկացնելու մտադրության մասին։

  • Կիսվել: