երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Դեկտեմբերի 19-ին և 20-ին իրականացվելու է զորակոչիկների ընտրություն

Դեկտեմբերի 19-ին և 20-ին իրականացվելու է զորակոչիկների ընտրություն

Ձմեռային զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով դեկտեմբերի 19-ին և 20-ին N զորամասի տարածքում իրականացվելու է զորակոչիկների ընտրություն:

Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն:

Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչի ենթակա քաղաքացիները մինչև դեկտեմբերի 17-ը կարող են դիմել տարածքային զինվորական կոմիսարիատներ:

  • Կիսվել: