կիրակի, նոյեմբեր 29
29 / 11 / 2026
Դավիթ Խուդաթյանը կգործուղվի Լոնդոն

Դավիթ Խուդաթյանը կգործուղվի Լոնդոն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը կգործուղվի Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոն՝ մասնակցելու «Ապագայի ռեսուրսների ապահովում 2026» միջազգային հանքարդյունաբերական համաժողովին։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից։

Դավիթ Խուդաթյանին հանձնարարվել է գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն։

 

  • Կիսվել: