երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դատավորները վախենում են ի օգուտ հորս որոշում կայացնելուց․ Լևոն Քոչարյան

Դատավորները վախենում են ի օգուտ հորս որոշում կայացնելուց․ Լևոն Քոչարյան

Դատավորները վախենում են՝ շատ լավ հասկանալով՝ ինչ է ակնկալում իրենցից իշխանությունը: Նրանք այդ մասին բարձրաձայն խոսում են: Նույնիսկ ԲԴԽ նախագահն օրեր առաջ հարցազրույց տվեց ու ասաց, որ իշխանություններն ուզում են ունենալ Արմեն Դանիելյանի և Աննա Դանիբեկյանի նման դատավորներ: Դա ի՞նչ է նշանակում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Լևոն Քոչարյանը։

Լևոն Քոչարյանը նշեց, որ Մխիթար Պապոյանն արդեն 7-րդ դատավորն էր, ով ինքնաբացարկ է հայտնել.

«Շարունակելու ենք պայքարը մինչև արդարությունը կվերականգնվի: Դատավոր Մխիթար Պապոյանը լավ վարկանիշ ունի, լավ համբավ ունի, այն դատավորներից է, որը պատրաստ չի սխալ որոշում կայացնել և ինքնաբացարկ հայտնեց, որ ծանր բեռի տակ չընկնի»:

Ռոբերտ Քոչարյանի որդու խոսքերով, արդեն բոլորը գիտեն, թե իշխանությունները դատավորներից ինչ են ակնկալում հոր գործով, ինչն արդեն ուղիղ ճնշում է.

«Ո՞ր դեպքը հիշեցնեմ՝ գաղտնալսումների՞, Ազարյանի՞, Դավիթ Գրիգորյանի՞: Ի վերջո նույն դատավորներն են այդ մասին խոսում: Ազարյանն էլ է բարձրաձայնել ճնշումների մասին, Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին նույնպես խոսել է ճնշումների մասին»:

  • Կիսվել: