երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դատավորները նստելու են թախտին ու ստանան 1 միլիոն դրամ. Զոհրաբյան

Դատավորները նստելու են թախտին ու ստանան 1 միլիոն դրամ. Զոհրաբյան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում այսօր մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. նիստում պատգամավորները առաջին և երկրորդ ընթերցմամբ կքվեարկեն և կքննարկեն մի շարք օրենքների նախագծեր:

ՍԴ դատավորներին թոշակի ուղարկելու նախագիծը քաղաքական է: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ իր ելույթը սկսելով Հայաստանի տարբեր մարզերում մի քանի դպրոցներում տիրող իրավիճակի մասին:

Նա խոսեց նաև Դրախտիկ գյուղի մասին, որտեղ դեռ 5 օր առաջ գազաֆիկացում պետք է տեղի ունենար:

Իսկ ՍԴ դատավորներին թոշակի ուղարկելու նախագծի մասին՝ Զոհրաբյանն ասաց.
 
«Կարծում եմ, որ որևէ մեկը չի կասկածում՝ գործընթացը քաղաքական է: Մեր իշխանությանը դուր չի գալիս ՍԴ այս կազմը հատկապես Հրայր Թովմասյանը: Մեր ուշքը չի գնում Հրայր Թովմասյան+ վեցնյակի համար, սակայն մենք ուզում ենք, որ մեր երկրում գործընթացները լինեն իրավական ու չլինի քաղաքական պրեսինգ»:

  • Կիսվել: