շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Դատարանի որոշումն անօրինական է. Ալեն Սիմոնյանը՝ Օնիկ Գասպարյանի պաշտոնավարման վերաբերյալ որոշման մասին

Դատարանի որոշումն անօրինական է. Ալեն Սիմոնյանը՝ Օնիկ Գասպարյանի պաշտոնավարման վերաբերյալ որոշման մասին

Վարչական դատարանի որոշումն անօրինական է, դատարանը փորձել է իրեն վերագրել Սահմանադրական նորմի վերաբերյալ գործողություն: Այդ մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Վարչական դատարանի՝ Օնիկ Գասպարյանի պաշտոնավարման վերաբերյալ երեկ կայացրած որոշմանը:

«Գործողությունն արդեն ավարտվել է, չի կարելի իրավունքի ուժով գործողության մեջ մտնող նորմի հետ կապված հայցի ապահովման միջոց կիրառել, դա շենքի շինարարություն չէ, որը կարող ես կասեցնել մինչև դատական ակտի կայացումը: Ես չեմ պատկերացնում, թե դա ինչպես է ի կատար ածվելու, եթե ենթադրենք, որ այդ որոշումը իրավական ուժ ունի: Վարչական դատարանը չի կարող ինչ-որ բան վերականգնել, դատարանը կարող է կասեցնել»,- նշեց Սիմոնյանը: 

ԱԺ փոխխոսնակն ասաց, որ այսօր ԶՈՒ ԳՇ պետի պարտականությունները կատարում է ժամանակավոր պաշտոնակատարը, իսկ Օնիկ Գասպարյանը, ըստ նրա, շարունակում է լինել սպա և գտնվել ՊՆ կադրային ռեզերվում: 

  • Կիսվել: