հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Դատական իշխանության հանդեպ հանրային վստահության բարձրացումը Հայաստանի կառավարության կարևոր նպատակն է. Ավինյան

Դատական իշխանության հանդեպ հանրային վստահության բարձրացումը Հայաստանի կառավարության կարևոր նպատակն է. Ավինյան

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը վստահ է՝ դատական իշխանության նկատմամբ հանրության վստահությունը կբարձրանա:

«Դատական իշխանության հանդեպ հանրային վստահության բարձրացումը Հայաստանի կառավարության կարևոր նպատակն է, և այն ձեռք կբերվի, -այսօր հայ-վրացական 3-րդ իրավաբանական համաժողովում հայտարարեց Ավինյանը: Նա նկատեց, որ Հայաստանի և Վրաստանի դատական համակարգերը կարող են համագործակցել և միասին հաղթահարել նույն խնդիրները:

Փոխվարչապետի խոսքով, նշանակալից է Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը բոլոր ոլորտներում։

«Հայաստանի կառավարության համար բարեփոխումները արդարադատության ոլորտում վճռական նշանակություն ունեն, հատկապես վերափոխումների արդյունքների ամրագրման տեսակետից։ Այս համատեքստում կենսականորեն կարևոր է Հայաստանում անկախ, կոռուպցիայից ազատ և հաշվետու դատական համակարգի առկայությունը»,- հավելեց Ավինյանը:

Դատական իշխանության հանդեպ հանրային վստահության բարձրացումը Հայաստանի կառավարության կարևոր նպատակն է. Ավինյան Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը վստահ է՝ դատական իշխանության նկատմամբ հանրության վստահությունը կբարձրանա:

«Դատական իշխանության հանդեպ հանրային վստահության բարձրացումը Հայաստանի կառավարության կարևոր նպատակն է, և այն ձեռք կբերվի, -այսօր հայ-վրացական 3-րդ իրավաբանական համաժողովում հայտարարեց Ավինյանը: Նա նկատեց, որ Հայաստանի և Վրաստանի դատական համակարգերը կարող են համագործակցել և միասին հաղթահարել նույն խնդիրները: Փոխվարչապետի խոսքով, նշանակալից է Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը բոլոր ոլորտներում։ «Հայաստանի կառավարության համար բարեփոխումները արդարադատության ոլորտում վճռական նշանակություն ունեն, հատկապես վերափոխումների արդյունքների ամրագրման տեսակետից։ Այս համատեքստում կենսականորեն կարևոր է Հայաստանում անկախ, կոռուպցիայից ազատ և հաշվետու դատական համակարգի առկայությունը»,- հավելեց Ավինյանը:

  • Կիսվել: