Դանիել Իոաննիսյանը մանրամասներ է հայտնել 2 ադրբեջանցու գերեվարման լուրերի առնչությամբ
«Իրազեկ քաղաքացի» միավորնան համակարգող Դանիել Իոաննիսյանը մանրամասներ է հայտնել 2 ադրբեջանցու գերեվարման լուրերի հետ կապված։
«Ռուսաստանյան զինվորականները պահանջել են իրենց հանձնել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում գերի վերցված Ադրբեջանի երկու զինվորականներին, ինչը, ի պատիվ տեղում ծառայություն իրականացնող սպաների` չի արվել։
Ընդորում, թե՜ գերի վերցնելը և թե՜ ռուսներին չհանձնելը արել են մի ստորաբաժանման ծառայողներ, որոնք (ստորաբաժանման կազմով) հանրությանը, որպես քաղաքացի, աչքի են ընկել բոլորովին այլ իրադարձությունների ժամանակ։
Ավելին, այդ ստորաբաժանման ծառայողները ունեցել են սովորականից տարբերվող վերապատրաստում, որը, ինչպես տեսնում ենք, դրական է անդրադարձել իրենց պրոֆեսիոնալիզմի վրա։ Առակս կցուցանե, որ այն զինվորականը, որը նաև լավ քաղաքացի է ու լավ կրթված է` նաև լավ զինվորական է»,- մասնավորապես ասվում է Իոաննիսյանը։
Նշենք, որ InfoPort.am-ին չհաջողվեց այս լուրի կապակցությամբ պարզաբանում ստանալ Պաշտպանության նախարարությունից։



